ԵԺԿ-ն հանդես է եկել Ուկրաինայի քաղաաքկան ճգնաժամի վերաբերյալ բանաձևով
Հունվարի 27-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Բրյուսելում՝ կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստին Ուկրաինայի հարցով ընդունել է բանաձև, ըստ որի Եվրամայդանի նկատմամբ ցանկացած բռնություն կամ արտակարգ դրության սահմանում կդիտվի որպես քրեական հանցագործություն և հիմնարար իրավունքների խախտում, որի հետևանքը կլինի մեղավորներին պատասխանատվության ենթարկելը՝ համաձայն միջազգային իրավունքի:
Այդ մասին Եվրամայդանում հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության փոխնախագահ Գրիգորի Նեմիրյան, հավելելով, որ ընդունված փաստաթղթի այլ կարևոր տարր է համարում ուկրաինական խորհրդարանի կողմից հունվարի 16-ին ընդունված ողջ օրենսդրական փաթեթի լիարժեք չեղյալ հայտարարումը:
Կարծիքներ