Իվանիշվիլին վերագտավ Վրաստանի քաղաքացիությունը
Վրաստանի Գերագույն դատարանը բավարարել է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայցը և վերականգնել նրա վրացական քաղաքացիությունը։ Այդպիսով՝ դատարանը չեղյալ է համարել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի որոշումը՝ ընդունված 2 տարի առաջ, հայտնում է newsru.com-ը։
Իվանիշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից 2011-ին, երբ հայտարարել էր, որ զբաղվելու է քաղաքականությամբ վրացական ընդդիմության դիրքերից։ Դրանից հետո այն ժամանակ նախագահ Սաակաշվիլին հրամանագիր էր ստորագրել Իվանիշվիլիին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, ինչը շատ փորձագետներ անվանել էին «քաղաքական դրդապատճառներով» որոշում։
Կարծիքներ