Այսօր Բրյուսել է ժամանել Վլադիմիր Պուտինը (տեսանյութ)
ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովին: ՌԴ նախագահի այս տավա առաջին հանդիպումը եվրոպական դիվանագետների հետ համարում են ամենապրոբլեմայիններից մեկը ֆորումի պատմության մեջ:
Ռուսաստան-ԵՄ հերթական գագաթնաժողովը պետք է կայանար 2013 թ. դեկտեմբերին, բայց հանդիպումը հետաձգվեց մինչև հունվարի 28-ը, իսկ նախապես որոշված ծրագիրը հասցվեց մինիմումի՝ բանակցություններ և դրանց արդյունքների շուրջ մամլո ասուլիս:
Չի սպասվում նաև որևէ վերջնական փաստաթղթի ստորագրում:
Դա թերևս բացատրվում է Ուկրաինայի եվրաինտեգրման հարցում ԵՄ և ՌԴ միջև եղած տարաձայնություններով, որոնց արդյունքում էլ Ուկրաինան Վիլնյուսում չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը:
Այն ժամանակ ԵՄ-ն մեղադրել էր Ռուսաստանին՝ Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելու մեջ: Իսկ Մոսկվան, իր հերթին, քննադատել էր Արևմուտքի միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին:
Կարծիքներ