Համատեղ հայտարարություն են ընդունել
Ռուսաստանը և Եվրամիությունը համատեղ հայտարարություն են արել ահաբեկչության դեմ պայքարի մասին, որի մեջ հաստատել են իրենց հավատարմությունը այդ երևույթը հաղթահարելու գործին, հայտնել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Ավելի վաղ կողմերը հայտարարել էին, որ Բրյուսելում ընթացող ԵՄ-Ռուսաստան 30-րդ գագաթնաժողովի ժամանակ որևէ համատեղ փաստաթուղթ չի ստորագրվելու: «Այսօր մենք ընդունեցինք համատեղ հայտարարություն, որով պարտավորվել ենք պայքարել ահաբեկչության սպառնալիքների դեմ՝ պահպանելով իրավական պետության և մարդու իրավունքների նորմերը»,- ասել է Ռոմպեյը:
Կարծիքներ