Պուտին. Ուկրաինայի հետ մեր համաձայնությունները որևէ կոնկրետ կառավարության հետ կապ չունեն

Պուտին. Ուկրաինայի հետ մեր համաձայնությունները որևէ կոնկրետ կառավարության հետ կապ չունեն

Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի եզրափակիչ մամլո ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի վերանայի Կիևի հետ իր համաձայնությունները:



 



Խոսելով ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Կիևին տրամադրվող վարկերն ու գազի գնի իջեցումը կախված չեն այն բանից, թե ինչ կոնկրետ կառավարություն կձևավորվի այնտեղ:



 



«Վարկը և էներգակիրների ու գազի գնի իջեցումը, ինչի մասին մենք խոսում ենք, առաջին հերթին ուղղված են ոչ թե ինչ-որ կառավարության, այլ Ուկրաինայի ժողովրդին աջակցելուն»,- ասել է Պուտինը:



 



«Մեզ մոտ այսպիսի ասացվածք կա՝ «երբ պաները կռվում են, խոլոպի տունն է քանդվում»: Այսինքն՝ տուժում են հասարակ քաղաքացիները: Եվ մենք շատ կցանկանայինք, որ քաղաքացու վրա ընկնող բեռը նվազագույնի հասներ»,- ավելացրել է Պուտինը: