Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ

Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել․



«Այսօր Սասուն Միքայելյանի հետ որոշեցինք Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել ենք Մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը՝ 2008 թվականին: 



Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան որ չհաջողվեց 2008-ին: 



Այսպիսով՝ հարգանքի տուրք կմատուցենք Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին եւ պայքարին»: