ՀԱԿ ակտիվիստները շտապ կարող են դիմել Եվրադատարան

ՀԱԿ ակտիվիստները շտապ կարող են դիմել Եվրադատարան

ՀԱԿ-ի ակտիվիստների գործը կարելի է արդեն առանց ներպետական միջոցները սպառելու տանել եվրոպական դատարան։ Վստահ եմ, որ եթե կոնտեքստը լավ ներկայացվի (իսկ Լուսինե Սահակյանն ու Երվան Վարոսյանը դա կարողանում են անել), եվրոպական դատարանը գործը կընդունի վարույթ՝ ինչպես վերջերս ընդունեց Մայդանի գործը։ Բացի այդ, արդեն բազմաթիվ միջազգային կառույցներ են արձանագրել, որ ՀՀ-ում չեն գործում քաղաքացիական ակտիվիստների՝ հանրահավաքների իրազեկման, անցկացման ու մասնակցության իրավական պաշտպանության միջոցները։ Այդ խախտումների առավել վառ դրսևորումներն են, առաջին, այսպես կոչված վարչական բերումը, երկրորդ՝ բացահայտորեն կատարվող տեսանկարահանումները, որոնք թեև ներկայացվում են, թե արվում են վարչաիրավական նպատակներով, իրականում արվում են քրեական և նույնիսկ քաղաքական հետապնդման նպատակներով՝ սակայն քողարկվում են վարչաիրավական ընթացակարգերով։



 



Փաստաբան Արա Ղազարյանի Ֆեյսբուքյան Էջից