Դոգի կողմից «համակարգվող» «Նռնակ» կայքը կրկին սկսել է աշխատել

Դոգի կողմից «համակարգվող» «Նռնակ» կայքը կրկին սկսել  է աշխատել

Ոչ անհայտ Դոգի` Վարդան Ղուկասյանի կողմից «համակարգվող» «Նռնակ» կայքը կրկին սկսել  է աշխատել: Ըստ լավատեղյակների` կայքի համակարգումն իր վտիտ ուսերին է վերցրել ՀՀԿ քաղխորհրդի հանձնաժողովի նախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:



Օրեր առաջ նա հանդիպել է Դոգից հետո իրենց անելիքը չիմացող «թիմի» հետ, երաշխիքներ տվել ու փակված կայքին կյանք հաղորդել: Հիշեցնենք, որ հենց այդ կայքն էր բավականին էկզոտիկ նյութեր տպագրել շատ քաղաքական գործիչների, այդ թվում եւ Արգամիչի մասին: Ի դեպ, չի բացառվում, որ փակման եզրին կանգնած մյուս կայքերը եւս կարողանան շրջանցել իրենց «պատած ցավը»: Թերեւս՝ նույն սցենարով: