Միայն ու միայն գրոհով կարող ենք արյունահեղության վտանգի հասցնել մինիմալի

Միայն ու միայն գրոհով կարող ենք արյունահեղության վտանգի հասցնել մինիմալի

Հայաստանում քննարկվող թեմանրից ամենա արդիականերից մեկը միշտ եղել է, թե ինչպե՞ս իրականացնել իշխանափոխություն:



Ավելի կոնկրետ, քանի որ բոլոր “սահմանադրական մեխանիզմները” չեն գործում, քանզի դա ձեռք չի տալիս իշխանությունը զավթած համակարգին, հարցը կարելի է ավելի հստակ ձևակերպել, թե ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմներով հնարավոր է իրականացնել Հեղափոխություն: Էլ ավելի հստակեցնեմ և պարզացնեմ հարցադրումը, ի՞նչ անել, երբ հրապարակում մոբիլիզացնում ես հազարներին:
Հաստատված կարծիք կա, թե որ ասվում է Հեղափոխություն, դա պարտադիր կանխատեսում է արյունահեղություն, իմ կողմից ասեմ, որ ոչ դեմ եմ, ոչ էլ կողմ այս մտքին, լինում է Հեղափոխություն թե արյունահեղությամբ, թե առանձ դրան, սակայն բուն գրվածիս իմաստը հենց նրանում է, որ ես ոչ միայն չեմ վախենալու ասեմ այն, որ Հայաստանում Հեղափոխությունը այլընտրանք չունի, այլ ասեմ ավելին, եթե այդ Հեղափոխություն իրագործելու համար կանգնենք արյունահեղության վտանգի առջև, ուրեմն պետք է չխուսափել դրանից, պետք է չխուսափել պատասխանատվությունից և գնալ ամենա վճռական քայլերի: Որովհետև 1999թ. Հոկտեմբերի 27-ից փաստ է, ինչը նաև հաստատվում և ամրապնդվում է 2008թ. Մարտի 1-ով, որ ներկա իշխող համակարգը երբեք անարյուն չի հանձնի արյունով բռնազավթած իշխանությունը, սա ի դեպ գիտակցում են բոլորը, թե համակարգի ներսում, թե համակարգից դուրս: Հետևաբար Հայաստանում անիմաստ է և անհիմն է վախենալ և խուսափել արյունահեղությունից, քանզի դա վաղուց արդեն տեղի է ունեցել, և նույնիսկ մեր մարդու կյանքը արդեն իսկ անգին է:
Եվ այսպես, երբ ասում ենք Հեղափոխություն կամ ի՞նչ անել երբ մոբիլիզացնում ես հազարներին, շատերի մոտ ակամայց ծագում են հարցեր, ե՞րբ, ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, ո՞վ է առաջնորդելու, քայլերի ինչպիսի՞ հերթականությամբ, արդյո՞ք պետք է գնալ սուր և կտրուկ գործողություների, պասիվ դիրք բռնել թե՞ գրոհով վերցնել իշխանությունը :
Բազմաթիվ հարցադրումներից, ես կանգ կառնեմ ըստ իս ամենա կարևոր ստրատեգիական հարցադրման վրա, քանի որ նա Հայաստանում ամենաժխտվող տարբերակներն է: Դա՝ գրոհով իշխանություն վերցնելն է:
Երբ, օնլայն ռեժիմով հետևում եմ Կիևի Մայդանում զարգացող իրադարձություների, այնտեղ տեսնում եմ այն բոլոր սխալները, որոնք ժամանակին թույլ են տվել Հայաստանի ընդիմադիրները: Փորձեմ մատնանշել, ընդիմադիրների թույլ տված սխալները, իմ կարծիքով կա երեք ստրատեգիական սխալ:




- Առաջինը, որ հավաքելով հրապարակում ընվզող հազարավորներին, ընդիմությունը միշտ առաջնորվել է սպասողական և պաշտպանողական դիրք բռնելով, ինչը ի դեպ համակարգին ձեռք է տալիս, քանի որ համակարգը ի տարբերություն ընդվզող զանգվածի ժամանակի հետ խնդիր չունի, ժամանակը խաղում է իր վրա, և այդ ժամանակի ընթացքում, համակարգը կարողանում է վերադասավորվել և կենտրոնացնել իր ամբողջ ուժը: Իսկ ընդվզող զանգվածին այդ նույն ժամանակը միշտ չի հերիքել, և միշտ չի հերիքելու, որովհետև մարդիկ որոնք կանգնում են հրապարակներում չունեն երկար պայքարելու ոչ ֆիզիկական, ոչ էլ հոգեբանական ռեսուրս, պետք է հստակ գիտակցել, որ մարդիկ գալիս են փոխելու ՀԻՄԱ ու միայն ու միայն հենց ՀԻՄԱ: Եվ այս սխալը թույլ են տվել նաև Մայդանում, երբ մի միլիոն մարդ էր դուրս եկել փողոց, ընդիմադիրները գնացին երկխոսելու իշխանության հետ, ինչը բերեց ժողովրդի հիասթափությանը:
- Երկրորդը, ընդիմադիր առաջնորդները ըստ իս բավական կամք չեն ունեցել, որպեսզի պատասխանատվություն ստանձնեն ուղղորդելու հազարներին, ինչը արդարացվում է հենց արյունահեղության վտանգով, որը կարող էր տեղի ունենալ, և որը ցավոք սրտի այսպես թե այնպես տեղի է ունենում, քանի որ ցանկացած ընդվզման փորձ համակարգի համար վտանգ է:




- Եվ երրորդը, ստանալով քաղաքացիների վստահության քվեն և գործելու պատրաստականությունը, այդ նույն առաջնորդները, ավելի շատ ապավինել են ինչ-որ տարատեսակ ներիշխանական խմբերի աջակցությանը և արտաքին աշխարհի արձագանքներին, դրանով փորձելով ճնշել, թույլացնել և այսպես ասած խաղալ համակարգի համբերության ու նյարդերի հետ, և այդ ճանապարհով հասնել բուրգի փլուզմանը:




Բերվածս հիմնավորումներից ելնելով, հարցեր կծագեն, այդ դեպքում ի՞նչ անել:Գրոհե՞լ առաջինը, չսպասելով մինչ համակարգի նյարդերը տեղի տան, դրանով տանե՞լ ժողովրդին բախման, բայց չէ որ դա կբերի արյունահեղությանը:




Այո, գնալ հենց գրոհելու ճանապարհով, ու ասեմ ինչու:




Ես ոչ միայն գրոհով իշխանություն վերցնելու կողմնակիցն եմ, այլ ևս մի անգամ պարտադիր շեշտադրում եմ՝ առաջինը գրոհելու կողմնակիցն եմ, որովհետև դրա մեջ ըստ իս ոչ միայն կա ստրատեգիական իմաստ, քանի որ միայն այդպես կարող ես անկնկալի էֆֆեկտը օգտագործելով փաստի առաջ կանգնածնես համակարգին զրկելով նրան ժամանակից, որը իրեն անհրաժեշտ է վերադասավորվելու և ուժը կենտրոնացնելու համար, այլ նաև հոգեբանական, վախ կսփռես իր շարքերը, կփլուզես ամենազորության և անպատժելիության առասպելը, իսկ երբ իրենք վախ զգան, այլևս չեն մտածելու, որ ամենազորն են, և իրենց ամեն ինչ ներվելու է, և արդեն իրենք են մտածելու, արդյոք արժե՞ գնալ արճակատման: Միայն դեմը իրեն իրական պատժող և պատասխանատվության ենթարկող ուժ տեսնելու պարագայում համակարգը կսկսի ինքնափլուզվել, որպես օրինակ՝ ասեմ, որ սին հույս է, թե ոստիկանների հետ հարգալից շփման հաշվին, կարող է գա մի օր, երբ շարքային ոստիական չի կատարի ապօրինի հրամանը և կկանգնի ժողովրդի կողքին, չի կանգնի ժողովրդի կողքը այնքան ժամանակ, քանի որ գիտի, որ իրեն հրամանը չկատարելու դեպքում պատժելու է իր վերադասը, նա կկանգնի ժողովրդի կողքը միայն այն ժամանակ, երբ կզգա, որ ժողովուրդը իր կողք չկանգնելու դեպքում իրեն պատժելու է էլ ավելի խիստ և դաժան ձևով:




Ըստ իս միայն ու միայն գրոհով կարող ենք արյունահեղության վտանգի հասցնել մինիմալի, բան չունեմ ասելու կարող եք ասել, որ աբսուրդային է հնչում: Բայց ինձ ոչ մեկ չի կարող հակառակում համոզի, ու ոչ մեկ չի էլ կարող պնդել, որ սխալ եմ, քանզի մինչ այս ոչ մեկ չի փորձել այս ճանապարհով գնալ: Միաժամանակ վստահ եմ, որ մեծ մասի մոտ կա այն գիտակցությունը, որ այլևս՝ Հեղափոխությունը այլընտրանք չունի, սահմանադրական կարգը վերականգնելու ճանապարհը միայն՝ Գրոհով իշխանությունը վերցնել է…!



Վիլեն Գաբրիելյանի (Նավակ Ճոճողը) ֆեյսբուքյան էջից։