Հայաստանում հասցեները դառնում են ռուսական (լուսանկար)

Հայաստանում հասցեները դառնում են ռուսական (լուսանկար)

«Վերջին բոլշևիկի» «ապահով» Հայաստանում միայն կարող է նման խայտառակություն ասեմ, թե թյուրիմացություն պատահել։ Պարզվում է՝ քաղաքացիներին կարող է 30 տարի առաջվա խորհրդային Հայաստանի հասցեներով ակտ գալ, ընդ որում ՀՀ կառավարությանն առընթեր ՃՈ ծառայությունից։



Կամ միգուցե մենք չենք հասկանում, որ, ՄՄ մտնելով, ՀՀ-ն պետք է վերականգնի նախկին ՀԽՍՀ ռուսականացված փողոցների անվանումները։ Եվ ո՞վ է այդ նորահռչակ ԱՊՊԱ-ն, որ նույնիսկ չգիտի՝ Վանաձոր քաղաքում 30 տարուց ավելի է Սվերդլովի փողոցը Նարեկացու է կոչվում:



Մարդիկ հանապազօրյա հացը հազիվ են վաստակում, ուր մնաց հիշեն, թե 90-ական թվականներին ինչ-որ մեքենա են ունեցել, որը վաղուց արդեն գոյություն չունի, իսկ նրանց փաստաթղթերի բազայում դեռ կա։ Քաղաքակրթությունից եք խոսում, նախ բարի լինեիք հիշեցման թերթիկ ուղարկել այդ հասցեներով, ժամանակ տայիք , որ կարողանային իրենց հարցերը լուծել։



Աշխարհի ոչ մի նորմալ երկրում ավտոտնակներում կամ խորդանոցներում մասնատված մեքենաների համար ապահովագրություն չեն պահանջում, այլ փողոցում շարժման մեջ գտնվող մեքենաներն են ապահովագրում։Թե՞ դուք թուրքից ետ ընկած ենիչերիներ եք՝ ագահության մոլուցքով տարված, սարսափահար եք անում մի ժողովրդի, ով առանց այն էլ հեշտ կյանքով չի ապրում։ Մենք բոլորս լավ գիտենք, որ Հայաստանում բնակչության կեսից ավելին արտագաղթում է, մեկ կամ երկու ամսով կա», ամեն սրբություն ոտնատակ տալով, պղծության գեհենի գինով արբեցած՝ քանդում են երկիրն աղոթքով օրհնած։ Միայն դժոխքն ու սատանան են, որ չեն հագենում, ավելին են ուզում կուլ տալ։ Մի՛ նմանվենք սատանային։ Ձեր նման սատանաներ հայ ժողովուրդը շատ է տեսել՝ թուրքի, թաթարի, մոնղոլի, արաբի, պարսիկի տեսքով․․․ 




Աստծո սպառնալիքը Հովհաննես Թումանյան 
Այժըմ ես կըգամ, ասում է աստված, 
Օգնել աղքատին իր ծանըր կըռվում. 
Չեմ թողնի նրան հավիտյան լըքված,
Նա ինձ ապավեն կանչեց նեղ օրում: 
Վա՜յ ձեզ, հըզորներ, որ իր խըրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ՝ ասիք ձեր սըրտում–
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին: 
Մի՞թե կարծում եք՝ չէր տեսնում, լըսում, 
Նա, որ ստեղծեց և՜ աչք, և՜ ականջ. 
Մի՞թե կարծում եք՝ ուժն էր պակասում, 
Եթե համբերեց դատելուց առաջ․․․








Քնքուշ Ուռհայեցի