300 հայկական կայք դարձել է ադրբեջանական հարձակման զոհ

300 հայկական  կայք դարձել է ադրբեջանական հարձակման զոհ

Գիշերվա ադրբեջանական հարձակումը ամփոփեմ․ նախնական տվյալներով առավոտվա 6֊ի կողմերը ադրբեջանական հաքերները կարողացել են ներխուժել DNS համակարգի մեջ եւ այնտեղ փոփոխություններ անել։ Որպես հետեւանք մոտ 300 կայք այս պահին ցույց են տալիս ձեզ իրենց քարոզչությունը։ Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցոիոն են, կամաց֊կամաց ա վերականգնվելու։ Լավ գործ են արել։






Տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից․