Ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արման Մարգարյանի ապագա կինը

Ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արման Մարգարյանի ապագա կինը

Ինչպես հայտնում է Աբովյան քաղաքի մեր գործընկերը, այսօր առավոտյան օպել մակնիշի մեքենան հարվածել է Աբովյան քաղաքի բնակիչ 22–ամյա Սոսե Բ-ին, ով Հանրային հեռուստաընկերության հաղորդավար և դերասան Արման Մարգարյանի ընկերուհին է: Արման Մարգարյանը Առավոտ լուսո հաղորդման ուղիղ եթերից հետո պետք է հանդիպեր ընկերուհու հետ:



Սակայն նրան չի հաջողվել հեռախոսակապ հաստատել ընկերուհու հետ: Ավելի ուշ հեռախոսազանգին պատասխանել են շտապ օգնության աշխատակիցները և ասել, որ այդ համարի բաժանորդը վրաերթի է ենթարկվել ու անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:



Արման Մարգարյանի ընկերների հետ կապ հաստատելուց հետո պարզ դարձավ, որ նրանք՝ Արմանն ու ընկերուհին պատրաստվում էին մոտ օրերս բարձրաձայնել իրենց հարաբերությունների մասին և հրապարակել նշանադրության օրը:



Աղբյուր՝normitq.am։