Ինչպես էին ոստիկանները խուզարկում ակտիվիստ Ա.Օհանյանի բնակարանը (տեսանյութ)

Ինչպես էին ոստիկանները խուզարկում ակտիվիստ Ա.Օհանյանի բնակարանը (տեսանյութ)

Ակտիվիստ Ա.Օհանյանը իր բնակարանի խուզրակության մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում․



 



Ժամը 9:00-ի սահմաններում մեր տուն են այցելում 5 ոստիկաններ, 3-ը քաղաքացիական համազգեստով,2-ը ոստիկանական:Ներկայացնում են Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Հարթենյանի մեր բնակարանում խուզարկություն կատարելու մասին որոշումը:Որոշման մեջ նշված էր,որ Դավթաշեն 1-ին փողոց 1-ին նրբանցք 24 տուն հասցեում գողություն է կատարվել և,մեջբերում եմ ՛՛2014թ փետրվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Մաշտոցի քննչական բաժին գրություն է ստացվել,համաձայն որի սույն քրեական գործով օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին,որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Արսեն Նորիկի Օհանյանը /ծնված 14.06.1985թվականին,բնակվող քաղաք Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս,4Ա շենք,բնակարան 64/, իսկ գողոնը հնարավոր է թաքցրած լինի իր բնակության վայրում կամ դրան կից օժանդակ շինություններում՛՛:Բնականաբար մեր տանից ոչինչ չգտան և մոտ 10:15-ի սահմաններում հեռացան:
Դե երեխային էլ պարզ ա,որ սա շինծու մի գործողություն էր,հերթական անգամ ինձ և իմ նման մարդկանց վախացնելու կամ զգուշացնելու համար:Թե ինչի հենց էսօր,ենթադրում եմ որ կապված ա վաղվա՝ Մարտի 1-ի հանրահավաքի,կամ միգուցե իմ էս վերջերս ֆեյբուքում գրված ստուսներիս՝ ակեր,շշեր և հեղափոխության համար անհրաժեծտ այլ պարագաներ հավաքելու, հետ:Բայց ախր էսքան փնթի գործ կլինի,որ սրանք են անում:Ախր չեն ուզում հասկանան,որ նման մեթոդներով ինձ ու իմ գաղափարակից ընկերներին չեն վախեցնի,հետ չեն պահի ռեժիմի տապալման և արդարության հաստատման գործից:Հակառակը. ավելի եմ ամրապնդվում ու հասկանում եմ,որ ճիշտ ուղու վրա եմ:Գիտեմ,որ ինձ կարան ծեծեն,կարան դատեն,բայց դա ինձ ու իմ նմաններին չի կանգնեցնում:Չենք վախենում ոչ մեկից ու ոչինչից:
Էնպես որ.




ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ