Ակտիվիստին փորձել են տանել ոստիկանություն

Ակտիվիստին փորձել են տանել  ոստիկանություն

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



Հենց նոր տեղեկացա, որ Վահան Մարտիրոսյանին Vahan MArtirosyan այցելել է թաղայինը և առանց ծանուցագրի փորձել տանել ոստիկանություն (քաղմաս): Ինչպես Վահան Մարտիրոսյանը հայտնեց թաղայինը զարմացել է որ «շեֆի» ըստ ամենայինի ոստիկանապետի ասածը բավարար հիմունք չէ Վահանի համար որպեսզի նա գնա քաղմաս, և ավելի շատ է զարմացել որ ծանուցագիր են պահանջել իրենից ու հեռանալով սպառնացել որ ինքը կգնա նարյադը կգա «կտանի»։



Հիշեցնենք, որ այսօր ժամը 11-ին Վահան մարտիրոսյանը և մի խումբ քաղաքացիներ որոշել են հավաքվել կառավարության շենքի մոտ պահանջելու ժողովրդին վերադարձնել անորակ գազի դեմ անօրինաբար գանձված գումարները և վերանայել գազի աննորմալ սակագինը: