«Սրբազան գործին» ակտիվորեն միանում են նաև Ադրբեջանի կանայք

«Սրբազան գործին» ակտիվորեն միանում են նաև Ադրբեջանի կանայք

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․






Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասին գրեթե ամեն օր կարելի է նորանոր տեղեկություններ գտնել: Նախկինում ընդունված էր, որ «սրբազան պատերազմի» համար Սիրիա մեկնող ադրբեջանցիները տղամարդիկ են, որոնք այս կամ այն պատճառով որոշել են բռնել այդ ուղին: Սակայն վերջերս տեղեկություններ են տարածվում, որ այդ «սրբազան գործին» ակտիվորեն միանում են նաև Ադրբեջանի կանայք, որոնք հիմնականում Սիրիա են գնում իրենց ամուսինների և երեխաների հետ:






Արդեն մի քանի այդպիսի դեպքի կա: Բացի «սրբազան» գաղափարից, մարդկանց գրավում է նաև ֆինանսական կողմը, քանի որ Սիրիա մեկնելուց առաջ նրանց բավական մեծ գումարներ են խոստանում: