Ես մի անտեր ծերուկ եմ, բայց պատվավոր մի մուկ եմ...

Ես մի անտեր ծերուկ եմ,  բայց պատվավոր մի մուկ եմ...

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու առիթով ֆեյսբուքահայությունը նախ շոկ ապրեց, իսկ արդեն վաղուց հայտնի է, որ մեր սրամիտ ժողովրդի շոկից դուրս գալու միակ միջոցն իր սուր լեզվի օգնությանը դիմելն է։ Այսպիսով, ֆեյսբուքում ուղղակի սրամիտ ստատուսների տեղատարափ է։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.



 



Արշակ Իկիլիկյան






ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՂՈՒՑ Ի ՎԵՐ ԿՔՈՒՄ Է ՇՆԵՐԻ, ԿԱՏՈՒՆԵՐԻ, ՄԿՆԵՐԻ,



ՍԱՏԱՆԱՆԵՐԻ, ԳՈՂԵՐԻ ԵՎ ԲՈԶԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ…



ԹԱ՛Փ ՏՈՒՐ ՄԵՋՔԴ, ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ… ԹՈԹԱՓԻ՛Ր ԱՅԴ ԱՂԲԸ



ՔՈ ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ՈՒՍԵՐԻՑ…



 



Զավեն Վարդանյան



«Հարգելի մկնաբուծական ֆերմայի աշխատակիցներ։ Երբ ձեր պապաներն ասում են «ռաժդյյոննի վ մուկախ», նկատի չունեն, որ մուկ ա պետք ծնել...»։



«Մկների ժողովներ՝ մեռելոցների փոխարեն։ Մյաու տավարիշչի»։



 



Տիգրան Խզմալյան



«Հայաստանը պանիր չէ»։



«Հայոց լեզվի բառարանից շտապ հանվում են հետեւյալ բառերը. «մականուն», «մկրատ», «մկան», «մկկալ», «մկրտել, մկրտիչ, Մկրտչյան» (Ֆրունզիկին հիշատակելու են միայն անունով)...»։



 



Սարգիս Հովսեփյան



Հեսա Արգամիչը մի հատ կովկասյան մկնիկի թռիչք կկազմակերպի, երկնիշ թվերով, հետո էտ դրական ֆոնի վրա չիբուռից կխլի իշխանությունը, կվերադարձնի ժողովրդին, այնուհետեւ կվերականգնի Մկստանի անկախությունը, հլը կարող ա մի քիչ էլ սեւահող ազատագրի էրգրից... հա, ի՞նչ ա եղել, որ... ես հավատում եմ, մեր պայծառ ապագային...



 



Արգիշտի Կիվիրյան



«Ընդդիմության խորհրդանիշներից մեկը դարձավ կատուն...»:



«Հայոց աշխարհը Մուկ ծնավ...»:



 



Մարինե Պետրոսյան



Հովիկ Աբրահամյանի վաղեմի երազանքն իրականացավ: Մնում ա՝ մենք իրականացնենք մեր երազանքը, որ հաստատ տարբեր ա իրա երազանքից:



 



Գայանե Առուստամյան



Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը Ազրբեջանին կրկին սպառազինում է` թակարդների մեծ խմբաքանակ ա վաճառել շուկայական գներով:



 



Էդուարդ Զորիկյան






Ես մի անտեր ծերուկ եմ,



Բայց պատվավոր մի մուկ եմ...



 



Գայանե Խաչատրյան



Կառավարությունն այսուհետ գերակա ճյուղ կհայտարարի մկնաբուծությունը։



 



Վաղարշ Բալիշյան






Դե դուք որ մկան ծակը մտնեք, ինքը դուրս կգա էլի:



 



Սյուզան Սիմոնյան



Իզուր չեն ասում` մկան վազքը մինչեւ մարագն է: Փաստորեն, ճիշտ են ասում, կառավարությունը երկրի մարագն է, որտեղից բոլորը տռզած են դուրս գալիս:



 



Արթուր Հայրապետյան



Տատս ասում է` արյունս պղտորվեց, բա հիմա ի՞նչ սրտով գնամ էն աշխարհ, որ մեր ազգը հիմա էլ մկների ձեռքին է խաղալիք դառնալու... Վերջում մնում է մկնդեղ տարածել քաղաքով մեկ...



Հայաստանի կառավարության նոր կարգախոսը.



Մենք ենք մեղավոր, որ տեր չենք կանգնում մեր իրավունքներին եւ թույլ ենք տալիս, որ կրծողները իշխեն մեզ..



 



Անհայտ հեղինակ






«Յուրաքանչյուրս մեզ հետ հինգշաբթի օրը կառավարության նիստին բերում ենք կատուներ, որոնք բաց կթողնենք, որպեսզի բռնեն մկանը»: