Փաշինյանը հանդիպել է Շանթ Հարությունյանին

Փաշինյանը հանդիպել է Շանթ Հարությունյանին

Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան գրառումը



Այսօր այցելեցի «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ:



Հանդիպեցի նաեւ ազատամարտիկ-ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի հետ:



Տպավորիչ էր փաստը, որ նրանց բոլորին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի, քան թե իրենց անձնական ճակատագիրը:



Թերեւս՝ հենց սրանում է քաղբանտարկյալի առանձնահատկությունը: