Լուլուն արձագանքեց Փաշինյանին

Լուլուն արձագանքեց Փաշինյանին

Լուսինե Բադալյանի իր ֆեյսբուքյան էջում գրում է.



Մեծարգո պրն. Փաշինյան, լինելով այդ դպրոցի ծնող և , անկախ ինձանից, հետևելով իրադարձություններին (, քանզի նյարդերս արդեն տեղի են տալիս. կես տարի է խաթարվել է դպրոցի բնականոն կյանքը, երեխաները տեսախցիկներին արդեն այնքան են սովորել, ինչքան՝ ես), ինձ իրավունք կվերապահեմ Ձեզ մի խորհուրդ տալ . այսուհետև չհամարձակվեք բողոքել մեր կառավարությունից . քանի որ իմ կյանքում երկու դեպք եմ հանդիպել, երբ գիտեն, որ հասարակության կողմից մերժված են ու համառում են մինչև վերջ. 1- մեր կառավարությունն ու 2- այս երեխան. ափսոսում եմ, որ այս պոտենցիալով ու խելացի երեխան այսքան սթրեսսի է ենթարկվում, իմ կարծիքով՝ սեփական ծնողների անհիմն սկզբունքայնության պատճառով ….ու Դուք, լինելով սրտացավ մարդ, կոնֆլիկտը հարթելու փոխարեն՝ կրակին շարունակում եք վառելիք ավելացնել- չեմ կասկածում՝ հետագայում Ձեր իսկ շահերի համար օգտագործելու նպատակով …. բայց, եթե իսկապես այդքան մտահոգված եք, հիշեք, որ կրկին սթրեսսի եք ենթարկում և՛ այս երեխային և մնացածին …