Եղանակը՝ Հայաստանում

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ մայիսի 8-12-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:



 



Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:



 



Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:



 



Երևանում՝ մայիսի 8-12-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:



 



Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: