Դավիթ Հարությունյանի բաց նամակը ՌԴ Դեսպանին

Դավիթ Հարությունյանի բաց նամակը ՌԴ Դեսպանին

Հարգելի Իվան Վոլինկին «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված ձեր հարցազրույցում դուք ասել եք, որ պետք է զբաղվեք Հայաստանում գործողհասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերությունների մեջ՝օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին նոր ընդունված օրենքը։ Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբարնրանց գործողությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։






Ինչ վերաբերում է հայ –ռուսական բարեկամության դեմ ուղղված գործողություններին, ապա կարծում եմ, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարըհավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկել կամայականցանկություններ իրականացնելու վայր։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդն իրավունք ունի արտահայտել իրազատ խոսքը։



Հետագայում այսպիսի խնդիրներից զերծ մնալու նպատակով, կցանկանայի ձեր և Հայաստանում այլ արտակարգ և լիազոր դեսպաններիուշադրությունը գրավել 1961թ․ ապրիլի 18-ին կնքված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվեցիայի 41-րդ․հոդվածի 1-ին մասի վրա։ Ստորև ներկայացնում եմ վերը նշված հոդվածը․ ՀՈԴՎԱԾ 41 1. Առանց վնասելու իրենց արտոնություններն ու իմունիտետները, այդ արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինքպարտավոր են հարգել նստավայր պետության օրենքները և որոշումները։ Նրանք նաև պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքինգործերին։



Միջազգային հարաբերությունների ուսանող Դավիթ Հարությունյան