Ֆրանսիացիներին հաճոյանալու համար ծառեր են կտրում (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆրանսիացիներին հաճոյանալու համար ծառեր են կտրում (լուսանկարներ, տեսանյութ)

90 օր շարունակ Մաշտոցի պուրակի համար պայքարած քաղաքացիները այսօր էլ մտավախություն ունեն, որ այգին կամաց- կամաց քաղաքապետարանը վերացնում է։ Այսօր «Կենտրոն Կաչապատում» ՓԲԸ-ի կողմից այգում ծառահատում էր տեղի ունենում։ Քաղաքացիներից Միքայել Էլիզբարյանը նկատել է, որ այգում չորացած ծառերի փոխարեն առողջ ծառերն են կտրում։ «Եկա տեսա, որ ծառը կտրել են, ձեռք եմ տալիս ծառին՝ թացա, այսինքն առողջ ծառ էր։ Թույլ չտվեցի, որ կտրած ծառի ճյուղերը, կոճղերը տանեին, թե չէ, որևեէ ապացույց չէի ունենա, որ առողջ ծառ են կտրել։ Աշխատակիցներից ծառը կտրելու թույլտվություն եմ ուզում ոչ մի բան ցույց չեն տալիս, ասում են, որ իրենց քաղաքապետարանից են հրահանգել ու իրենք դրա իրավունքը ունեն»,- ջղայնացած պատմում է Միքայելը։






Վերջինիս հաջողվել է խոսել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ—ի կազմակերպության տնօրենի հետ և փորձել պարզել թե ինչու են առողջ ծառը կտրել։ «Նախօրոք պետք է ուսումնասիրություններ կատարեն և պարզեն, արդյոք այդ ծառը ենթակա է կտրման թե ոչ, բայց տնօրենը ոչնչից տեղյակ չէր, նրանց հարկավոր էր, որ այդ ծառը կտրեին ու վերջ»,-ասում է Միքայելը՝ հավելելով, որ Ֆրանսիայի կարևոր դեմքերն են գալու այգի, նրանց այդ ծառը խանագարում էր, կարող ենք ասել, որ ֆրանսիացիներին հաճոյանալու համար ծառեր են կտրում։ Այգում տեղադրված էր ժամանակավոր բեմահարթակ, միջոցառում է լինելու, որին ֆրանսիայից ժամանած հյուրեր են մասնակցելու։ «Եթե ուշադրություն դարձնեին և ճիշտ ժամանակին ծառերը խնամեին, ապա այսօր նման խնդրի առջև չէինք կանգնի»,-ասաց Միքայելը։






Այդ ընթացքում «Կենտրոն Կանաչապտման» աշխատակիցները փորձում էին արդարանալ, որ իրենք քաղաքապետարանից ունեն թույլտվություն, որ որևէ անօրինական քայլ չեն կատարել և ի վերջո չորացած ծառ են կտրել և ի նշան արդարության ցույց էին տալիս մի բարդիի ծառ և ասում, որ իրենց մնար այդ ծառն էլ կկտրեին։ «Մենք մարդկանց մասին ենք մտածում, գիտեք ինչքան բողոքներ ենք ստանում, որ ծառի ճյուղերը պոկվել ընկել են մարդկանց վրա, դուք դրա մասին չեք իմանում, իսկ երբ տեսնում ենք ծառ ենք կտրում գալիս միանգամից հարձակվում եք մեզ վրա»,-ասաց աշխատակիցներից Վաչիկը։



Միքայելը համաձայն է, որ անօրինական քայլ չեն կատարում, որ եկել են և այգին են խնամում։ Միակ անօրինական քայլը նրանց կողմից ըստ Միքայելի այն է, որ առանց որևէ եզրակացություն ունենալու առողջ ծառ են հատում։ «Մասնագիտությամբ բնապահպաններ, կամ բուսաբաններ էլ չեն, որ ասես հա եկան նայեցին, տեսան, որ չորցածա, երբ հարցնում եմ ցույց տվեք չորացած ծառ այստեղ, ինձ որպես ապացույց ցույց են տալիս ծառի ճյուղերը, որոնք պետք է իրականում էտեին»-ասում է Միքայելը։ Եթե իրոք «Կենտրոն կանաչապատում» կազմակերպության աշխատակիցները իրավացի էին, որ չոր ծառ են կտրել, այդ դեպքում ինչու վերջում սկսեցին արդարանալ, որ հնարավոր է առողջ ծառ էր, բայց նրանց այդպես էր հրամայված կտրել այդ ծառը։






«Ճիշտ է այդ ծառը կտրել ենք, բայց կողքը նոր ծառ ենք կտրել ինչ տարբերություն» ,-ասում է մեկ այլ աշխատակից։ Միքայելը այս ամենին հակադարձում է ասելով, որ եկեք բոլոր ծառերը կտրենք և նրանց փոխարեն նոր ծառեր տնկենք, որոնք ծառ կդառնան 20 տարի հետո, իսկ այս ծառը 26 տարեկան էր։ Աշխատակիցները իրենց այդ քայլի համար որևէ արդարացում չգտնելով Միքայելին առաջարկեցին ֆեյսբուքում էջ բացել և համախմբել մարդկանց ովքեր կպայքարեն, որպեսզի այգում որևէ կանաչ տարածք չոչնչանա։ Միքայելը հեռացավ, սակայն նրան փոխարինելու եկան ընկերները․ եթե հանկարծ մի ծառ էլ կտրեն ապա իրենք դա թույլ չեն տա։












































Աննա Մաթևոսյան