Լարսը դեռ փակ է

Լարսը դեռ փակ է

Այսօր՝ ժամը 10.00-ի դրությամբ, վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռ փակ է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնից:



 



Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 14.43-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա: 

Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն: Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: