Ակցիա` նվիրված Հանրապետության օրվան
Երևանի Արշակունյաց, Ազատության պողոտայի և Լենինգրադյան փողոցների կամուրջներին այսօր «Հայազն» կուսակցության անդամները «Ոչ Մաքսային միությանը, ոչ Եվրոպական Միությանը» գրությամբ պաստառներ են կախել։
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ մայիսի 28-ն իրենց համար խորհրդանշական օր է, և իրենց ակցիան նվիրված է Առաջին հանրապետության օրվան․ «Մենք ազատ, անկախ պետություն ենք ուզում՝ առանց որևէ միությունների, պաստառներն էլ խորհրդանշում են, որ ինքնիշխանության և անկախության համար մեր պայքարը շարունակվելու է»,-ասաց Մկրտչյանը։
Տեսանյութը` «Հայազն» կուսակցության YouTube-ի էջից։
Կարծիքներ