Քաղաքը տոնում է (լուսանկարներ)
Ֆոտոշարքն անելու ընթացքում լրագրողական փոքրիկ հարցումներ էլ էի անում, և պարզվեց՝ ոչ բոլորը գիտեն, թե այսօր ինչ տոն է: Այնուամենայնիվ, մենք՝ հայրենակիցներով, այսօր տոնում ենք Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակը և Հայաստանի Առաջին հանրապետության տոնը:
Քաղաքի կենտրոնում շրջելիս նկատեցի, որ սիրիահայերը քաղաքում ժպտադեմ շրջում են: Չնայած արհավիրքի հետևանքով արդեն երկրորդ անգամ իրականացված գաղթին, ուրախացա, որ մարդիկ վերադառնում են Հայաստան:
Սա Ադրինան է, 9 տարեկան: Օգնում է իր մայրիկին և քույրերին: Արդեն մի տարի է՝ Հայաստանում են ապրում:
Շատ երիտասարդներ Հյուսիսային պողոտայում, ներկերը ձեռքներին, շրջում են հիմա: Նրանք պատրաստ են ձեր մարմնի տարբեր մասերին եռագույն սրտիկներ նկարել:
Մարդիկ էլ կան, ովքեր ոտքի վրա են սպասում համերգին:
Սիրան Հունանյան
Կարծիքներ