«Շարմ», մենք քեզ չենք մոռանա
Ինչպես երեկ արդեն տեղեկացրել ենք, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշ է ընտրվել անմոռուկ ծաղիկը: Միջոցառումների մանուշակագույն լոգոտիպի հեղինակը, ինչպես սովորաբար լինում է պետական մակարդակով կազմակերպվող միջոցառումների ժամանակ «Շարմ» հոլդինգն է:
Բայց ի՞նչ է արել «Շարմը», որ հաղթել է, ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշերի մրցույթում:
Պարզվում է՝ վերցրել են անմոռուկի հայտնի պատկերով այլ խորհրդանիշ, մի քիչ զոռ տվել երևակայություններին ու ստացել մի բան, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ ինքնատիպ չես համարի:
Համացանցում հայտնված այլ խորհրդանիշեր փաստում են, որ սա ընդամենը արտանկարչություն է, որի համար «Շարմը», ամենայն հավանականությամբ, լիուլի վարձատրվել է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար նախատեսված գումարներից:
Ի՞նչ անել՝ փոխե՞լ խորհրդանշանը: Անհարմար է, կխայտառակվենք:
Պետք է պարզապես այդ մրցույթի ժյուրիին մեջտեղ բերել և պախարակել այնպես, որ այլևս իրենց չգցեն նման միջոցառումների ծրագրերի մեջ:
Էդիկ Անդրեասյան
Կարծիքներ