Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է ապրել կառավարական ամառանոցում
Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին շրջանում շատ են ջերմացել Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները: Չնայած հանգամանքին, որ Հովիկ Աբրահամյանը չի տեղափոխվել կառավարական ամառանոց, նրանց ընտանիքների միջեւ «մի ուրիշ ձեւի ջերմ հաղորդակցություն» կա: Որոշ հոռետեսներ, այնուհանդերձ, պնդում են, որ դա կապ չունի. հարկավոր պահին, նույնքան «ջերմ»` միմյանց գրկում կարող են իրար խեղդել: Ի դեպ, պակաս ջերմ չեն Սերժ Սարգսյանի հարաբերությունները նաեւ նախկին վարչապետի հետ, ով դեռ շարունակում է ապրել կառավարական ամառանոցում, եւ երեկոները երբեմն կարճում են համատեղ զբոսանքներով ու զրույցներով:
Կարծիքներ