Ապարանում Առաջին հանրապետության օրը ճոխ չի նշվել
Ի տարբերություն նախորդ տարիների՝ Ապարանում Առաջին հանրապետության օրը ճոխ չի նշվել՝ ո´չ պատրաստվածության առումով, ո´չ էլ տոնական տրամադրության: Ակնհայտ քիչ թվով մարդ է մասնակցել: Ինչպես միշտ, սեղան դնելու հոգսը քաշել է Սամվել Ալեքսանյանը, ներկաների թվում է եղել նաև նախկին գյուղնախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը, չնայած Դաշնակցությունը նույնպես օրվա ընթացքում Ապարան է այցելել եւ անգամ մի խումբ նորագիրների է ընդունել ՀՅԴ շարքերը:
Ներկա են եղել Հովսեփյան եղբայրները՝ նախկին գլխավոր դատախազն ու պատգամավորը, Սերգո Կարապետյանը, ԲՀԿ-ական նախկին եւ ներկա պատգամավորներ Գոհար Ենոքյանն ու Արագած Ախոյանը, ինչպես նաեւ նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Տոնակատարությունը ծաղկեցրել են Լեյլա Սարիբեկյանի եւ Մրոյի երգերով, ավանդական շուրջպարով, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ իր անունից շնորհավորական ուղերձ է ուղարկել, որն ընթերցվել է ներկաների համար:
Կարծիքներ