Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 ավտոմեքենա
Մայիսի 27-ին՝ ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 21-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կարծիքներ