Հայաստանում Իսպանիայի դեսպանատունը դյուրացնում է վիզաների դիմումների գործընթացը

Հայաստանում Իսպանիայի դեսպանատունը դյուրացնում է վիզաների դիմումների գործընթացը

Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը (նստավայրը` Մոսկվա) վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու որոշում է կայացրել: Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90 օր մնալու համար) այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:



 



2014թ. հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա Վիզայի վերաբերյալ դիմումների ներկայացման կենտրոնի բացումը (Նալբանդյան փողոց 48/1, 2-րդ հարկ հասցեում): Կենտրոնը կգործարկի VFS Global-ը, որն աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և կառավարություններին տեխնոլոգիական ծառայություններ մատուցող և դրանք պատվիրակող խոշորագույն մասնագիտական ընկերություն է:



 



Դեսպանությունը հիշեցնում է, որ վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոն ներկայացված դիմումների վերաբերյալ միակ որոշումը կայացնողը նախկինի պես կլինի Մոսկվայում Իսպանիայի դեսպանատունը:



 



Իսպանիայի ազգային վիզաների դիմումները (90 օրից ավելի կամ աշխատանքային վիզայի դեպքում) պետք է նախկինի պես ներկայացվեն Մոսկվայի դեսպանատան հյուպատոսական բաժին` նախապես ժամադրություն վերցնելու միջոցով: