Նախարարը՝ կրթության ոլորտի օրենքների մասին

Նախարարը՝ կրթության ոլորտի օրենքների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:



 



Այդ կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
 




«Սիրելի´ ուսանողներ,




Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:




Հիշեցնեմ, որ սա Հայաստանի ողջ պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով մեր ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդգծված մատչելիություն:




Թվարկեմ օրենքների ընդամենը մի քանի դրույթներ`



 



ա. Կառավարության կողմից բուհերի ուսման վարձերի վերին շեմ կսահմանվի:



 



բ. Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի 10 տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն` պետության համար գերակա համարվող մասնագիտություններով:



 



գ. Բուհերի բյուջեների առնվազն՝ 7 տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին:



 



դ. Օրենքով երաշխավորվում են ֆիքսված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար:



 



ե. Այս ամենը կգործի լավ առաջադիմություն ունեցող ուսանողների համար:




Եվս մեկ կարևոր քայլ կատարեցինք, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող չզրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից:




Օրենքի մանրամասներին առաջարկում եմ ծանոթանալ նրանց հրապարակումից հետո»: