«Դուրս մեր գրպանից» շարժման ավտոերթը մեկնարկեց

«Դուրս մեր գրպանից» շարժման ավտոերթը մեկնարկեց

Մեկնարկել է «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական շարժման ավտոերթը։ Ակտիվիստները Հրազդան մարզադահլիճից երթով շարժվեցին դեպի Լենինգրադյան փողոց, որտեղ ոստիկանները փակել են ճանապարհները և թույլ չեն տալիս, որ ազատ տեղաշարժվեն։ Հիմնական պատճառն այն է, որ այս ժամին ընդմիջում է և խցանումներն ավելի շատ են։



 



Այժմ իրավիճակը լարված է Լենինգրադյան փողոցում։ Ոստիկանների և ակտիվիստների միջև բախում է տեղի ունենում։ Ակտիվիստներ Արմեն Բիլանյանին և Արմեն Միքայելյանին բերման են ենթարկել։ Ակտիվիստ վարորդները դուրս են եկել մեքենաներից և պառկել են գետնին՝ մեքենաների դիմաց։