19-ամյա աղջիկն ընկել է ավտոբուսից

19-ամյա աղջիկն ընկել է ավտոբուսից

Նախօրեին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 94 շենքի մոտ «Բոգդան A69201» մակնիշի ավտոբուսի սրահից դուրս է ընկել 19-ամյա աղջիկ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Կատարվում է քննություն: