Նույնիսկ աշակերտներն արդեն իմացան, թե ով է եղել Միկոյանը (տեսանյութ)

Նույնիսկ աշակերտներն արդեն իմացան, թե ով է եղել Միկոյանը (տեսանյութ)

Այն, որ քաղաքային իշխանությունները մտադիր են Երևանում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, մտահոգում է շատերին: Խնդիրը քննարկելու համար այսօր գիտաժողով էր հրավիրել նաև Դաշնակցութան Երևանի քաղաքային կոմիտեն:



 



Մասնակիցները ներկայացրին Անաստաս Միկոյանի կյանքը, գործունևությունը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Մկրտչյանը գտնում է՝ սա խորքային խնդիր է: Մեր ժողովրդի պատմությունը 19-րդ դարից չի սկսվում, և եթե ուզում ենք արժևորել մեր պատմության մեջ դեր ունեցող բոլոր գործիչներին, այդ դեպքում պետք է շատ ավելի հեռու գնալ:



 



«Ինչո՞ւ, ասենք, Երևանում չկա Արտաշես Առաջինի արձանը»,- ասաց Լևոն Մկրտչյանը։ Ըստ նրա` Խորհրդային Միության ժամանակ սա հասկացել են՝ Սասունցի Դավթի, Հայկ նահապետի, Վարդան Մամիկոնյանի արձաններն են դրել: Անկախության ժամանակ այդպիսի ի՞նչ գործ ենք արել՝ մեր քաղաքը, մեր երկիրը զարդարելու համար: «Մեր պայքարն Անաստաս Միկոյանի դեմ չէ»,- հավելեց նա։



Պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանն «Անաստաս Միկոյանի դերը հայ ժողովրդի ճակատագրում» վերնագրով հոդվածը ներկայացնեուց առաջ պարզաբանեց՝ այդ դերը եղել է միանշանակ բացասական:



 



Այս համոզմունքին է նաև «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա իր ասածները հիմնավորում է երկու կարևոր փաստաթղթերով: 




Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, մինչ հարցին անդրադառնալը, Մոսկվայից բերած իր տպավորությունները կիսեց լուսանկարներով: Ըստ նրա, մեր դաշնակից երկրում խորհրդային հասարակարգը վերականգնելու քարոզչություն է:



 



Սա, ըստ օրվա բանախոսների, խնդրի մի կողմն է միայն:



 



Իսկ ինչ վերաբերում է Անաստաս Միկոյանին մեծարողների այս նախաձեռնությանը, ներկաները կես-կատակ կես-լուրջ նշեցին՝ սա նրա դեմ ուղղված քայլ է: Օրինակ, եթե մինչև վերջերս, ասենք՝ Անաստաս Միկոյանի անունը կրող դպրոցում սովորող աշակերտը չգիտեր, թե ո՞վ է եղել Միկոյանը, հիմա գիտի՝ հակազգային գործիչ է: