«Ամո, քո ծիծիկները բամբակից են»,- հոգու հետ խաղում էին ջահել տղերքը

«Ամո, քո ծիծիկները բամբակից են»,- հոգու հետ խաղում էին ջահել տղերքը

Վերջերս մի պաշտոնավոր, երբ գլավարնի շեֆի ասածը կրկնեցի, մի տեսակ սրտնեղեց՝ արա՜ դե լավ էլի՜, ինչքա՜ն կարելի է խաբել: Հետո ուշքի եկավ ու շտկեց իրեն՝ դե որ ասում են, մի բան գիտեն էլի՜: Հետո նորից աքլորացավ.



 



-Քանի դեռ խաբվող կա, խաբելու են:



 



Հինգ րոպեի ընթացքում մի տաս տարբեր բաներ ասաց ու ինքն էլ, անկեղծ, իր վրա ծիծաղում էր: Վերջին խոսքի վրա՝  քանի դեռ խաբվող կա, խաբելու են, երկար մտածեցի:  Անգամ որոշեցի մի լավ վերլուծական գրել, բայց երեկոյան մտքով կրկին անդրադառնալով դրան, հանկարծ մի իրական դեպք վերհիշեցի ու սկսեցի մթության մեջ ծիծաղել: Այնպե՜ս վառ պատկերացրի այդ խոսքը, այնպես վա՜ռ…



 



Մեր թաղում ապրում էր փարթամ մի կին՝ հմայի՜չ ու հյութեղ: Բայց արի ու տես, որ նա գիժ էր ու բոլորը նրան Կիժ Ամո էին ասում: Թաղի նոր հասունացող տղերքը հայիլ- մայիլ էին նրանով ու ամեն տեսնելուց հայացքով ծածկած տեղերն էին շոշափում: Եվ մի օր ձևը գտան.



-Ամո,- ասացին,- քո ծիծիկները իսկականից չեն, բամբակից են:



Ամոն վիրավորվեց, որ ջահել տղերքը կասկածում են իսկական լինելու վրա, ու հանեց ծիծիկները.



-Դե տեսեք, տեսեք, որ իսկականից են,- լացակումեց:



 



Տղերքն ավելի հեռուն գնացին՝ մեկ է, մինչև ձեռ չտանք, չենք հավատա: Ամոն թույլ տվեց, որ բոլորը մեկ-մեկ մոտենան, շոշափեն, համոզվեն, որ նրանք իսկականից են: Ու դա անում էին ամեն օր: Ամեն օր խաբում էին Ամոյին:



Զարմանալիորեն, բայց արդեն տևական ժամանակ բոլորիս խաբում են: Մի օր գնում ենք Ապահով Հայաստան, մի օր՝ ավելի ապահով Հայաստան, մի օր էլ` ամենաապահով Հայաստանը: Կողքից էլ, որ չենք հավատում, ասում են՝ ի՜նչ մաղձն եք…



Ակամայից հիշեցի Ամոյին, ներող կլինեք:



 



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ