Արտահերթ նիստ է կայացել ԿԸՀ-ում

Արտահերթ նիստ է կայացել ԿԸՀ-ում

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ս.թ. հունիսի 8-ին Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի տեղեկանքը:



Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տեղեկանքների եւ թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաեւ կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման կանոնների որեւէ խախտում չի արձանագրվել:



ԿԸՀ