Նամակ Սերժ Սարգսյանին

Նամակ Սերժ Սարգսյանին

Ողջույն Ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետականհանձնաժողովի Նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան,



(Ուղարկում եմ վեցերորդ անգամ)



Մնացել է մոտ տաս ամիս Հայոց Մեծ Ցեղասպանության 100 ամյակին։



 



Ես երկար եմ մտածել թե ինչպես մենք պետք է պատասխանենք այս անտարբեր Աշխարհին։



 



Մենք՝ ես և իմ որդի Հայկ Նազարյանը, մեկ տարի առաջ գրեցինք հոդված-գիրք և այն տպագրեցինք Երևանում 2013թ. Հունիսին, որըկարող եք վերցնել այստեղից. http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/arm_odm_book.pdf



Մեր գիրքը մենք նվիրեցինք մեր Շուշիի ազատագրման 20 ամյակին։



 



Մեր՝ «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդվածի համառոտ տարբերակը Անգլերեն (չորս էջ) հրատարակվեցԱՄՆ-ի այլընտրանքային ճանապարհով էներգիա ստանալու հիմնարկության պաշտոնական ամսագրում՝ «Infinite Energy»ամսագրում։ Մեր հոդվածը “Armenian Theory of Special Relativity, by Robert Nazaryan and Haik Nazaryan” տպագրված է 40-րդէջից։ Հղումը սա է. http://www.infinite-energy.com/iemagazine/issue115/index.html



 



Իսկ «Infinite Energy» ամսագրի 115-րդ հատորը ամբողջությամբ, որտեղ տպագրված է մեր հոդվածը, կարող եք վերցնել այստեղից. http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/InfiniteEnergy115.pdf



 



Մեր հոդվածը տպագրվեց նաև "IJRSTP" գիտական ամսագրում։ Հղումը սա է. http://www.ijrstp.us/uploads/1/3/4/5/13455174/ijrstp_inaugural_issue_2.pdf (Կարդացեք այն 36-42 էջերում)



 



Պր. Նախագահ, ինչպես տեսնում եք սառուցը կամաց-կամաց հալչում է։



 



Մեր գիտական աշխատությունը հեղաշրջելու ամբողջ արդի ֆիզիկան։



 



Ի միջի այլոց մեր գրքի նախաբանում մենք հայտարարել ենք. «Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանիպետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել «Հայկական Տեսություն» աշխատությունըամբողջությամբ, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Հայրենիք Հայաստանի։ Դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանըՀայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։»



 



Ցավոք սրտի մինչև այժմ սայլը տեղից չի շարժվել և մեր կոչին արձագանքող չկա – ձայն բարբառո հանապատի։



 



Այդ պատճառով ես դիմել եմ արտառոց քայլի և ես ինքս մեր գիտական աշխատությունը ուղարկել եմ Նոբելյան Մրցանակի ՖիզիկայիԿոմիտեի անդամներին և Շվեդիայի Թագավորական Գիտության Ակադեմիայի անդամներին։



 



Այս կապակցությամբ ես դիմել եմ նաև Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին։



Այդ նամակները կարող եք վերցնել այստեղից.



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/His_Excellency_Vladimir_Putin.pdf



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/His_Excellency_Barak_Obama.pdf



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/Her_Excellency_Angela_Merkel.pdf



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/Letter_to_Constantin_Zelenty.pdf



 



Իմ խնդրանքն է Ձեզ, որ Դուք որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետականհանձնաժողովի Նախագահ, պաշտոնապես դիմեք Շվեդիայի Թագավորական Ակադեմիային և ներկայացնեք մեր գիտականաշխատությունը, առաջադրելով այն որպես ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի թեկնածու։



Մեր աշխատությունը իրապես արժանի է այդ մրցանակին։



 



Իսկ որպեսզի Դուք, կամ Ձեր աշխատակիցները, պատկերացում կազմեք մեր գիտական աշխատության մասին, այս նամակին կցել եմնաև մեր մեր համառոտ կենսագրությունը և մի քանի այլ լրացուցիչ նյութեր։



Այդ նյութերը կարող եք վերցնել այստեղից.



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/our_short_biographies.pdf



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/arm_odm_letter.pdf



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/atsr_eng.pdf



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/letter_to_all_researchers_of_truth.pdf



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/cover_letter.pdf



http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/sparapetin.pdf



 



Ցանկանում եմ նաև Ձեր ուշադրությանը արժանացնել իմ կարծիքը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներըհամակարգող Պետական հանձնաժողովի նպատակների մասին, որը պետք է լինի ոչ թե ստիպել Հին Աշխարհին որ խղճան մեզ, այլ մենքպետք է բացահայտ հայտարարենք որ մենք ենք խղճում իրենց այժմյան բարոյական անկումային վիճակի վրա։ Որովհետև երբԹուրքերը իրենց աչքի առաջ հոշոտում էին մեր Հայ մանուկներին, ապա դրանով Եվրոպան զրկվում էր իրենց իսկ նոր Վերածնունդապահովող հանճարներից։



 



Պր. Նախագահ, հուսով եմ որ կարձագանքեք իմ այս վեցերորդ նամակին, որովհետև լռությունը համաձայնության նշան չէ։



Հատկապես, երբ մոտ մեկ տարի առաջ գրած մեր շնորհավորական նամակը մնաց անպատասխան, որը նույնպես կարող եք վերցնելայստեղից. http://www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/congratulations.pdf



 



 



Կեցցե՛ Հայաստան



 



Ռոբերտ Նազարյան