«Դեմ եմ»-ը այլևս ասելիք չունի՞ Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

«Դեմ եմ»-ը այլևս ասելիք չունի՞ Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր իր սատարման ակցիան ավարտել է ՀՀ կառավարության դիմաց, որտեղ նրանց դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, չեն մոտեցել վարչապետին, որը բավական երկար կանգնած հետևում էր, թե ինչպես են մասնակիցները բարձրախոսով արձանագրում, որ կառավարությունը կուտակայինի հարցում իրեն ապաշնորհ է պահել, ինչպես նաև, որ այդ հարցում կառավարությունը շարունակում է իր ապաշնորհ գործունեությունը:



 



Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ խնդրել է, որ իրեն մոտենա բարձրախոսով խոսող երիտասարդը, սակայն նրան այդպես էլ ոչ ոք չի մոտեցեկ և որևէ պահանջ չի առաջադրել: Փոխարենը մասնակիցները սկսել են սուլել և վանկարկել՝ «ամոթ»։ Հովիկ Աբրահամյանն այնուհետև վերադարձել է աշխատասենյակ: