ՊԲ մարտական հենակետում զինծառայող է զոհվել

ՊԲ մարտական հենակետում զինծառայող է զոհվել

Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեռևս չպարզված հանգամանքներում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:



Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:



Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դերենիկ Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: