Հրդեհ Գառնի գյուղում

Հրդեհ Գառնի գյուղում

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 11-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գառնի գյուղի Չարենցի փողոցի թիվ 37 տանը:



Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է թիվ 36 տանը կից անասնագոմը (մոտ 50 քմ), որը ծառայում է որպես կացարան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել` 21.37-ին: