Ռաֆլեզիաների փունջը

Ռաֆլեզիաների փունջը

Ուղեղն օգտակար է, երբ այն… օգտագործվում է:



Ասույթ




Արծվի՛, երեւի, մեր նորանկախ պետության եւ պետականության դըժ¬-բախ¬տությունն է, որ այսօր, դու ԱԱԾ-ի Հայելի ես դարձել, եւ քեզնմանների նման, բանից անտեղյակ-ուշացած, «դեպքերի» հետեւից կրիայի նման «հասնում», եւ միայն անձնական, ռեալ-վտանգի դեպքում եք զգաստանում-ձեզ թափ տալիս՝ կողքիններիդ, մնացածներին ոտատակ տալով-ինքնա¬ապա¬հովվագրվելով. «…Սարմեն Ղահրամանյանը առողջ չէ…»:
Առողջը դու չե՛ս. իմ դիտողունակությամբ՝ անձի երկատվածություն ու-նես: Արժանապատվություն ունե՞ս՝ թերթով պատիվ պահանջիր եւ կապա-ցուցեմ
Արծվի՛, իմ ապրած դժվար, սակայն իմաստնալից-հետաքրքիր կյան-քում /դու կերազեիր/, կներես, բայց քեզնմանների շատ եմ հանդիպել: Մի նեղացիր. արձակի իմ բառապաշարում՝ «քեզնման», այսինքն՝ «վզից թեթեւ բռնած-խաչուխութերը թեթեւ շրջանցած-«վերեւ» դրված» է նշանակում: Եւ քեզնմանները /մի նեղացիր, սա քեզ չի էլ վերաբերվում/, միշտ միջին օղակում են. «փակվող շղթայի» այն մասը, որ վերեւիններին «քֆրտելով», սակայն վերեւինների «մաստը բռնած», կենտրոնում իրենք-իրենց Շահին հետամուտ՝ «խոդեր-խաղերի մեջ են». «…ով չի ուզում մեր լավը՝ նրա… ան¬տառը»:
Արձակի իմ բառապաշարում, սրանց մի անուն էլ եմ տվել. «Ռաֆլե-զիաների փունջ»: Բաց մարդ ես, բայց քանի որ կրթական զարգացվա-ծությամբ, ինտելեկտուալ առումով՝ միջին կարողություններից ցածր անձնավորություն ես, եւ ամբողջ օրը՝ գրքից փախած, տեղում պարապ նստած ես /երեւի, մեկ-երկու թերթ՝ հպանցիկ, աչքի տակով անցկացնում ես/. նեղություն մի քաշիր, բացատրեմ-ասեմ. «Ռաֆլեզիան»՝ խո՜ւլ անտառ-նե¬րի, ես կասեի՝ ծմակների՝ վա՜ռ-գեղեցիկ-կարմրավուն, շա՜տ գեղեցիկ ծաղիկ է: Բայց դժբախտաբար… գարշահոտ է: Ծաղկում է չորս-հինգ տա-րին՝ մեկ անգամ, նույնիսկ՝ ոչնչից:
Եւ ասեմ, որ իմ հաստատ-համոզմամբ՝ Երկրին ինչ դժբախտություն «գալիս է», սրանցից է. «ռաֆլեզիաների փնջից»: Եսակենտրոն-այս-ինքնա-սի¬րահարվածներից, որ՝ ընդհանուր-հասարակական, պետական գործը թո-ղած, կարողանում են «իրենց նվիրված» խաղերի արանքում, նաեւ իրենց կիսագրագետությունը «լավ-ճարտար» լեզվով փակել, բութ-համառի վախ-վո¬րած խլություն խաղալ, «տանել-բերել», «կիսատությունը» ծածկող «մուտիլովկաներ», կյանքից դժգոհ-չար բեռնակրի անիմաստ խաղ ու «խոդեր» անել, «ներքեւը-վերեւը» իրար խառնել… եւ այլն:



 




Հասկանալի է, որ «սրանցից», ինչպես բոլոր երկրները՝ մեր երկիրն էլ կունենա: Այսինքն, բոլոր երկրների նման, մեր երկրի՝ նույնպես, բոլոր՝ կոլեկտիվները, հիմնարկները, կառույցները «ունեն», ես կասեի՝ «պահում են» այդպիսի «կոնտիգենտ»: Եւ կախված այդ՝ կոլեկտիվների, հիմնարկ-ների, կառույցների «չափսերից», այդ «վերեւն» ու «ներքեւն» էլ, եւ «կոն-տի¬գենտն» էլ՝ տարբեր «չափսեր» ու «դիրքեր» են ունենում /օրինակ, մի տեղ կարող է սովորական ժուլիկ-բոսյակ լինել, մի այլ տեղ՝ բաժնի վարիչ կամ բաժնի պետ, կամ՝ վարչության պետ… փոխտնօրեն, տնօրեն, նախա-րար… եւ այլն/:
Եւ սրանց էս տեսակը, իրենց արտաքին կերպարով, ինչքան էլ «ազնիվ-ուղղամիտ-պարկեշտի տակ պահած», ինչքան էլ վախվորած-կուչ եկած-«անտեսանելի», սակայն սրանց իբրեւ, թե՝ «թեթեւ», անուղղակի, «սրտացավ չլսվող խոսքը», ըստ շերտերի, շատ լավ էլ հաշվի է առնվում, եւ «կուվալտի» թաքուն ծանրություն ունի. «բնութագրվողի» տունը տեղում՝ թե՛ քանդելու, թե՛ շինելու հարցում:
Ու, ապրած իմ կյանքում, կարծր-համոզվել եմ. միակ բանը, որ սրանց մոտ անթերի-կատարյալ է ստացվում՝ ինքնաապահովվագրվելն է: Եւ մի բան էլ եմ նկատել սրանց մոտ՝ չտանել, չընդունել, չտեսնել… հետաքրքիր-դժվար կյանք անցած, ամեն-ինչի միջով պատվով անցած, իրենցից բազմակողմանի զարգացած, գործին սրտացավ-նվիրված, աշխատասեր, «ձեռքը մաքուր», սկզբունքով-գաղափարով, խղճին դեմ չգնացող ու միայն Օրենքով ընդառաջվող ենթականերին: Եւ՝ իրենցից կտրո՛ւկ տարբերվողնե-րին: Իսկ «իրենցից կտրուկ տարբերվողների դեմը»՝ «Արգելք» են դնում վախվորած-իրենց տափուկ կերպարներով՝ թող գա՝ մեր չորեքթաթ վիճակին հասնի՝ նոր:
Ու ամեն-ինչի դիմում են՝ դեմդ ժպտալով-որպիսությունդ հարցուփոր-ձելով՝ ամեն-ինչի գնում են՝ անպատմելի «մուտիլովկաների», կոլեկտիվի բզբզոց¬ների, թիկունքից թաքուն վատաբանումների: Ու չգիտես ինչո՞ւ, «այպիսի» ենթականերից՝ իրենք-իրենց՝ միշտ խռովա՛ծ, միշտ խռովա՛ծ: Ծիծաղելի է, զզվելի էլ է ներկայացնելը, բայց հանկարծ նկատեցին՝ միջանց¬քով-գլուխը բարձր քայլում է՝ խռովում ե՜ն, միջանցքում մեկն ու մեկը «ջիգյարով» բարեւում է՝ խռովում ե՜ն, գործին տիրապետում է՝ խռովում ե՜ն, մեկն ու մեկը հետաքրքրվե՞ց՝ խռովում ե՜ն: Եւ սարդոստայնի նման, անընդհատ… փաթաթվող «մուտիլովկաները» Ճյուղավորվում-ծանրանում են: «Միեւնույն ժամանակ», իրենք, հենց իրենց կերպարով, չգիտես՝ ինչի՞ց, չգիտես՝ ումի՞ց. վախվորա՜ծ, վախվորա՜ծ՝ «պոպլաստունսկի-«խրոխտ»-քայլվածքով»:



 




ՀՀ ԱԱԾ Վերլուծական եւ Տեղեկատվական վարչության կոլեկտիվս /որտեղ վերջին ութ-տաս տարին ծառայել եմ, որոնց հարգում եմ, եւ իրենք ինձ են հարգում/՝ կհաստատեն՝ ընդհանրապես եւ նամանավանդ՝ փակ համակարգերին յուրահատուկ, անպատմելի «մուտիլովկաներից» հեռու անձնավորություն եմ. ում կարողացել եմ՝ օգտակար եմ եղել, չէ՞՝ վայիս չեմ եղել: Կամ այլ խոսքով՝ բարություն եմ արել եւ չարությունը բնում խեղդել եմ
Ասացվածք կա՝ աղբյուրը, որտեղից ջուր ես խմում՝ մի պղտորիր: Պա¬պա¬կան ասացվածքը, հասկանալի է, որ՝ մաքուր, հոսող, չճահճացված աղ¬բյուր¬ների է վերաբերվում:
Ասեմ, որ մեր անկախ-պետության համար շատ առանցքային, կարեւոր դերակատարություն ունեցող այդ կառույցը՝ ՀՀ ԱԱԾ-ն, որպես ՀՀ քաղա¬քացի, եւ որպես ԱԱԾ նախկին աշխատակից եւ սպա՝ հարգում եմ: Իմ կարծիքով՝ եթե անկախ, ոչ բարեկամ երկրներով շրջապատված երկրի համար Բանակը՝ ողնաշարն է, ապա՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ ողերն են:
Ասեմ նաեւ, որ որպես ՀՀ ԱԱԾ սպա եւ նախկին աշխատակից, շատ եմ հարգում նաեւ այդ կառույցի հարյուրավոր ոսկե-սպաներին՝ հայեցի՛, իրենց գործին տիրապետող, կրթված, զարգացած, պինդ, նվիրված, շփվող-գործունյա, սրտացավ, որ՝ «…մինչեւ հաջորդ ամսվա աշխատավարձ պարտքը տալու» պայմանով՝ իրարից պարտք անում-ատամները սեղմած յոլա են գնում:
Ասեմ նաեւ, որ Կառույցը զերծ չէ «ռաֆլեզիաների փնջից» /պետք լինի՝ էս «փնջից»՝ «մի փունջ» կներկայացնեմ/, եւ սրանց ներգործուն միջամտությամբ է նաեւ, իմ կարծիքով, որ ինձ նման ոչ քչերը՝ կառույցից անժամանակ «դուրս» են մղվել:
Ասեմ նաեւ, որ 16 տարուց ավելի ծառայել եմ այդ կառույցում:
Եւ ինչքան էլ փորձ արվի՝ ինձ հետ կապված «պատմությունը» «բերվի» եւ՝ «իմ՝ սովորական մահկանացու-ծառայողիս, ու ՀՀ ԱԱԾ՝ լուրջ կառույցի՝ պատմություն» սարքվի՝ չի ստացվելու: Սակայն համոզված եմ, որ իմ «պատմությանը»՝ ՀՀ ԱԱԾ որոշ չինովնիկ-սպաներ, գուցեւ, միջինից-ոչ շատ բարձր դիրք գրաված, կամ «ոչ շատ բարձրից» էլ «մի քիչ բարձր» դիրք գրաված, մի խոսքով՝ «ռաֆլեզիաների փնջից»՝ ոչ միայն «տեղյակ», այլ նաեւ «խառնված են»: Չեմ հաստատում, որպես վարկած եմ ներկայաց-նում: Իսկ, ընդհանրապես, սրանով պետք է հենց ԱԱԾ-ն զբաղվի: Եւ թերթով ու լրատվամիջոցներով դիմում եմ ՀՔԾ-ին. այս-ամենը համարեք իբրեւ դիմում՝ ուղղված ձեզ՝ անհրաժեշտ հետաքննություն անցկացնելու եւ ստահակներին պատժելու նպատակով:
Ասեմ, որ, ընդհանրապես, հայրական տուն՝ առաջին իմ այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, որ ծառայությունից իմ արձակման պատճառ հանդիսացավ, միտք էլ չունեի անդրադառնալու այն ամենին, ինչ թերթը թեթեւակի… «արկած» է անվանել: Իսկ ես՝ «…մղձա-վանջ» կանվանեի: «Միտք չունեի». իմ Հայրենիքով ես պարծենում եմ՝ բոլորը գիտեն, եւ Հայրենի իմ-երկրի վարկը չգցելու համար: Մտածել եմ, որ մեծահոգությունս կգնահատեն, եւ հայրական տուն իմ երկրորդ այցելության ժամանակ, զերծ կմնան նախնադարյան-37 թվի ձեռագրով արվող, ուղղակի, բացահայտ մարդուն ինքնասպանության դրդող կտտանքներից: Բայց չէ, պարզվում է, որ անպատժելիությունը ոգեւորել է, եւ դահիճ-ստահակները հետեւողականորեն նպատակադրվել են՝ սպանել ինձ: Եւ ապահովագրելու համար, այս էլ արդեն երկրորդ տարին՝ երկրորդ անգամ, իմ հայրենի գյուղում ինձ հետ կատարվող տարօրինակ այդ պատմությունը գրառել եւ փոխանցել եմ՝ կայքերում, լրատվամիջոցներում եւ ուժային կառույցներում աշխատող իմ հավատարիմ ընկերներին:
Ընդ որում, այդ գրառումներից մասնագետները շատ հեշտությամբ կարող են որոշել ե՛ւ «աղբյուրը», ե՛ւ մարդասպաններին: Իհարկե, թքել եմ ստահակներով «ամփոփված» կյանքի վրա /ստահակները դա տեսել են/, սակայն «էշի նահատակն» էլ մի բան չէ եւ, «եթե ինձ մի բան պատահի», ապա՝ մարդասպաններին գտնելու եւ պատժելու նպատակով: Որովհետեւ դրանք, ինչ դիրքում էլ լինեն՝ սովորական մարդասպաններ են, եւ ոչ միայն «դուրսը» գտնվելու, այլ նաեւ՝ ապրելու իրավունք չունեն:
Սակայն  լրագրողը «շտապել է» եւ այն, ինչ թերթում արդեն բարձրաձենվել է՝ կապված ինձ հետ, պարտավոր եմ արձագանքելու:
Որովհետեւ, «թեթեւ» ասած՝ դժվար, սակայն շատ հետաքրքիր ապ-րած իմ կյանքում՝ արժանապատվություն ունենալն ամենաթանկ բանն է եղել իմ համար: Նաեւ գտել եմ, որ մեծահոգությունս, էն էլ, է՛ս օրերում՝ ի վնաս ինձ է գործում, եւ կարծում եմ, որ, ով էլ լիներ իմ փոխարեն, հիմա, երեւի, աշխարհը գլխին էր հավաքել. տարուց ավելի է՝ տարբեր դռներ ծեծելուց, աշխատանք խնդրելուց՝ մերժում ստանալուց հետո, երկրորդ տարին է, ինչ «գիտելիքահենք» այս ժամանակներում, ամենքից ու ամեն-ինչից զզված, կոպեկներս հաշվելով, ընկերներիցս պարտք անելով, ատամ¬ներս սեղմած քնում-ելնում եմ. ինչի՞ եմ սպասում՝ ես էլ չգիտեմ:



 




Որովհետեւ, իմ հարազատ ԱԱԾ-ն… Ավելի ճիշտ, «խորքերը» չեմ մտել՝ ինչ անմիջապես տեսել եմ, էն էլ ասեմ. ինձ հետ բարեկամ-բարեկամ խաղացող փոխտնօրեններից մեկի շատ ակտիվ միջամտությամբ /չեմ հաստատում, բայց գործընկերներիս պատմածով՝ իբր, Ղարաբաղից իր ընկերների՝ ո՞ր-«պլանից» չորացած-ուղեղը հիվանդ, «ժողովրդի արյունը ծծող», պաշտոնավոր-«բդեշխիկներից» մեկի կամ երկուսի քամակն էր փոր¬ձում փակել հապճեպ-հապշտապ. հենց՝ «Ներսից»/, Ավան ՀԿԲ-ից երեք՝ «ան¬¬վախ», «անկախ-ազատ» «հոգեբույժի»՝ ԱԱԾ պոլիկլինիկա «հրավիրել», /որի իրավունքը չունեին. ես պիտի «այնտեղ գնայի», իսկ ես՝ կտրականապես հրաժարվել եմ/ եւ ինձ՝ իմ կամքին հակառակ, նրանց «դեմը նստեցրել են»: /Հապա ցանկացածդ՝ ձեր կամքից անկախ, նստեք «պատվե¬րով հրավիրված» «հոգեբույժների» դեմը, եւ տեսեք, թե իրենց գործում մտասեւեռված՝ ի՜նչ «ախտորոշումներ» կմոգոնեն/:



 



Եւ չհավանելով էդ-«հոգեբույժներից» կազմված «հանձնաժողովի»՝ «…ոչ այնքան իրենց ի նպաստ» «ախտորոշումը», այդ «ախտորոշումը» հիմք ընդունելով, …թվի շնչով ու մոտիվներով, ԱԱԾ պոլիկլինիկայի պետ՝ «Վահան Վլադիմիրովիչի» եռանդուն ներգործությամբ՝ ԱԱԾ պոլիկլինիկայի՝ «հոգեբանից», վիրաբույժից, աչքի բժշկից՝ ե՛ւս «մի ենթահանձնաժողով» կազմել, եւ որոշել են, որ ես… կներես, քոնմանների /ուշադրություն դարձրու. այստեղ՝ «քո նման» է գրած/ «միջից», միայն ե՛ս պիտանի չեմ ԱԱԾ-ին: /Սա մի ուրիշ «պատմություն է». շարունակություն ունի՝ «Սուր անկյան» պատմություն է, եւ առայժմ չեմ անդրադառնալու/:
Պատկերացնո՞ւմ ես՝ «Վահան Վլադիմիրիչն»-ինքը 37 թվի հաստ-սեւ-օպտիկական ակնոցներ է կրում, բայց պարզվում է, իր ենթակայությամբ գործող աչքի բժիշկը գտել է, որ ես… Մի նորմալ դատավոր լինի, «Վահան Վլադիմիրովիչի»՝ «եկող դարերի համար, մինչեւ մահս»-ինձ տրված «փաս-տա¬թուղթը» /բազմացված՝ ընկերներիս մոտ է/ կարդալուց եւ ինձ հետ շփվե¬լուց հետո, համոզված եմ, առանց երկար-բարակ մտածելու, ուղղակի, «կկանդալի»: Եւ, այդքանն էլ «հերիք» չհամարելով, անձնական գործերս այնպես են ցեխոտել, ու երեւի, իրենց «խելքով»-անձնական-ինքնապաշտ-պանական մղումներով դրդված հաշվարկելով, որ՝ «սեփական խելքով դատող, սկզբունքով-գաղափարով խելացիները՝ գնացել են, եւ մնացել ենք մենք… «խելացիներս»»-երկրում՝ լուրերի ու «իրար ականջի ընկած»-փսփը¬սոցշշուկների արագ-տարածվող պայմաններում, սրա դեմը՝ էս երկրում, եւ իր Հայրենի երկրում՝ Խաչ դրված-Փակ է, եւ սա, միայն դուրսը, Երկրից դուրսը կարող է իրեն գործ գտնել… Եւ, այո՛, դեմս Փակ է: Փակ է դեմս. աշխատանք չեմ կարողանում գտնել: Արդեն երկրորդ տարին է լրանում՝ շաբաթներով-ամիսներով տանը նստած եմ:



 




Եւ հիմա նստած-շշմած եմ. ո՞ր-մի խեղկատակությունը պատմես ար-դեն խեղկատակ դարձած էս ռաֆլեզիաների փունջ դառած երկրում:
Ասեմ, որ ասելիքս շարունակություն ունի, բայց ԱԱԾ լրատվականի պատասխանատուի՝ բանից-բեխաբար, զրպարտիչ եւ սուտ հայտարարու-թյունից հետո, ես ինձ նորից խոցելի եմ համարում: Միայնակ եմ ապրում, եւ ասեմ, որ «չեմ պատրաստվում»՝ «նոր ձայներ լսել», սնունդից, խմիչքից թունավորվել, «պատահաբար»՝ «ավտոյի տակ ընկնել», եւ այլ… կեղտոտ, գարշահոտ բաների զոհը դառնալ:
Ունեմ՝ հոգեկան /ի տարբերություն՝ ոմանց/ եւ ֆիզիկական կատար-յալ առողջություն:
Համոզված գտնում եմ, որ մինչ ստահակների բացահայտումը՝ իմ առողջությանը եւ կյանքին ռեալ վտանգ եմ զգում:
Որի պատասխանատվությունը, հասկանալի է, որ պետք է կրի ԱԱԾ-ն, եւ որպես Կառույցում «կատարվող» ամեն-ինչի պատասխանատու՝ անձամբ նրա Տնօրեն, հարգաժան Գորիկ Հակոբյանը:
/շարունակելի/




միայնակ եմ ապրում, եւ Երեւանիս բնակարանը ազատ ելումուտ են արել /չգիտեմ՝ երբ/, տան եղած-չեղածին են ծանոթացել, վճարային, սոցիալական քարտերս են գողացել, անձնագիրս «տարել» եւ բերել՝ ուրիշ տեղ են դրել, իմ եւ բանկի միջեւ երկու օրինակով կնքված պայմանագրերից՝ ինձ մոտ, իմ բնակարանում գտնվող պայմանագրի մեջ գումարային փոփոխված փաթեթ ներառել, եւ իմ անունից վարկ վերցրել ու իմ անունից վճարել են, ասես, ես չկամ: Հենց Ոստիկանության լրատվականի իմ ընկերների հետ-միակամ դիմում-նամակ ձեւակերպել-դիմել եմ Ոստիկանապետին՝ երկու անգամ /ս.թ. ապրիլի …-ին, եւ՝ ս.թ. մայիսի …-ին/՝ «գործը» դեռեւս ընթացքի մեջ է: Մտածել եմ՝ «գործը» կբացվի եւ, գուցեեւ՝ շատ բան կբացվի. առայժմ տպագրելու կարիքը չկա:



 



 Սարմեն Ղահրամանյան