Սահմանամերձ Դովեղում երեկվանից խաղաղ է, կրակոցներ չկան

Սահմանամերձ Դովեղում երեկվանից խաղաղ է, կրակոցներ չկան

Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի վրա երեկ երեկվանից մինչ այժմ կրակոցներ չեն հնչել, խաղաղ է ամեն ինչ։




Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը։
«Հիմա խաղաղ ա, երեկվա մի 7-ից, 7 անց կեսի կողմերից մինչև հիմա խաղաղ ա, ու ոչ միայն Դովեղում, այլ ընդհանուր տարածքում խաղաղ ա, մենք կապի մեջ ենք իրար հետ»,-ասաց նա։




Գորգինյանն ասաց, որ Դովեղում միշտ էլկրակոցներ եղել են, ու գյուղի բնակիչները սովոր են դրան, սակայն վերջին շրջանում հաճախակի են դարձել․ «Դե միշտ էլ եղել ա, ասենք եղել ա, որ մի քիչ ավելի մեծ չափի, մի քիչ ավելի փոքր․․․»։




Նշենք, որ Դովեղից մինչև հակառակորդի սահմանագիծը ուղիղ գծով մոտ 1 կմ է։
Ս․ Գորգինյանն ասաց, որ, բարեբախտաբար, տուժածներ, վիրավորներ չկան։ Հարցին, թե նյութական վնաս կրե՞լ է գյուղը կրակոցներից, գյուղապետն ասաց, որ նոյւթական լուրջ վնասներ չկան, հրկիզումներ չեն եղել, սակայն կրակոցներից մի քանի տների պատեր են վնասվել, փամփուշտներից մեկն էլ բաց պատուհանով մտել է տուն ու սենյակում է վնաս պատճառել։ Այլ վնասներ չեն եղել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ