ԱՄՆ-ի վիզա / անձնագրային համակարգի տեխնիկական խնդիրների վերաբերյալ վերջին թարմացումները

ԱՄՆ-ի վիզա / անձնագրային համակարգի տեխնիկական խնդիրների վերաբերյալ վերջին թարմացումները

Հյուպատոսական տվյալների համալիր բազայի ֆունկցիոնալ խնդիրներն ու դրանք շտկելու նպատակով ձեռնարկված քայլերը



ԱՄՆ պետքարտուղարությունը գրանցել է մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական խնդիրներ, ինչը գլոբալ է և խոչընդոտում է բնականոն աշխատանքին: Խնդիրը գլոբալ է և հատուկ չէ որևէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի: Մենք գիտակցում և խորապես ցավում ենք ճանապարհորդներին պատճառված անհարմարության համար: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար: Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել:



Այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/ հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո և ցանկանում են իրենց անձնագրերը ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը և առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը:



Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակի բնույթը: Ուշադրություն. միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով:



Մենք գնահատում ենք ձեր համբերատարությունը և հայցում ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար՝ միևնույն ժամանակ աշխատելով լուծել առկա խնդիրները:



- Հյուպատոսական տվյալների համալիր բազայի ֆունկցիոնալ խնդիրներն ու դրանք շտկելու նպատակով ձեռնարկված քայլերը (թարմացված)



- Հյուպատոսական տվյալների բազան (ՀՏԲ) շարունակում է աշխատել սովորականից ավելի դանդաղ:



-Համակարգի ֆունկցիոնալ խնդիրների ծագման առաջին օրվանից (20 հուլիսի) ցայսօր տրամադրել ենք ավելի քան 220 000 ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր ողջ աշխարհում:



- Ելնելով մուտքի արտոնագրերի տրամադրման ծավալների միջին տվյալներից՝ նշյալ ժամանակահատվածում մենք պետք է տրամադրած լինեինք մոտավորապես 425,000 ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր, սակայն մեզ հաջողվել է տպել մոտավորապես կեսը: Կպահանջվի մի քանի շաբաթ հաստատված մուտքի արտոնագրերի տրամադրման նորմալ շրջանառությունը վերականգնելու համար:



-Մենք շարունակում ենք առաջնայնությունը տալ մուտքի ներգաղթային արտոնագրերին, որդեգրման գործերին և ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրերի հրատապ դեպքերին: Վերոնշյալ գործերի դեպքում ուշացումներ գրեթե չեն լինում:



-Չնայած համակարգային խնդիրներին, գրեթե բոլոր անձնագրերը տրամադրում ենք հաճախորդների սպասարկման չափորորշիչներին համապատասխան: Հրատապ ճանապարհորդության դեպքերում անձնագրերը տրամադրում ենք առանց ուշացման: