Առավոտ 4-ից 8 անց կես ոնց որ Հայրենական մեծ պատերազմը լիներ․ Բերքաբերի գյուղապետ

Առավոտ 4-ից 8 անց կես ոնց որ Հայրենական մեծ պատերազմը լիներ․ Բերքաբերի գյուղապետ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղը երեկ մինչև ուշ գիշեր ու այսօր առավոտյան ժամը 4-ից մինչև 8-9ը գնդակոծվել է, սակայն այժմ գյուղում հանգիստ է վիճակը, կրակոցներ չեն հնչում։



 



«Էս պահին խախանդ ա, բայց առավոտ ժամը 4-ից մինչև 8 անց կես ոնց որ Հայրենական մեծ պատերազմը լիներ գյուղում»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը՝ ավելացնելով․ «Երեկ գիշերն ա կրակոցներ եղել՝ մինչև ժամը 1-ը, մեկ էլ էսօր առավոտ 4-ից են սկսել ու մինչև 8 անց կեսի կողմերը»։



 



Նա նշեց, որ հակառակորդը բավականին հզոր ու մեծ տրամաչափի զենքերով է կրակել, դրա համար էլ բավականին լուրջ վնասներ ու ավերածույթուններ է կրել գյուղը։
«Ընդհանուր վնասներ շատ կան, շատ տների կրիշների են վնասվել, տների մեջ են մտել փամփուշտները, դարպասները, այգիները, ամեն տեղ էլ վնասներ եղել են, բարեբախտաբար զոհ կամ վիրավոր չունենք»,-ասաց Բերքաբերի գյուղապետը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ