«Ոչ թալանին» ակցիայի մասնակիցները գնում են դեպի կառավարության շենք

«Ոչ թալանին» ակցիայի մասնակիցները գնում են դեպի կառավարության շենք

«Ոչ թալանին» ակցիայի մասնակիցները քիչ քիչ հավաքվում են մատենադրանի մոտ: Նրանց են միացել տարբեր կուսակցությունների անդամներ՝ «ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը: Ակցիայի մասնակիցները կրում են շապիկներ ոչ թալանին մակագրությամբ և պատրաստվում են գնալ դեպի կառավարության շենք: Վերջիններիս  ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ: Ակցիան այս պահին մեկնարկել է արդեն:Ինչպես տեղեկացնում է մեր լրագրողը՝ նրանք պատրաստվում են մոմովառություն իրականացնել:



Հիշեցնենք մեր ընթերցողին, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը պայքարում է   էլեկտրաէներգիայի սակագնի դեմ:



Մանրամասները ավելի ուշ: