Ոստիկանները խոչընդոտում են խաղաղ երթը

Ոստիկանները խոչընդոտում են խաղաղ երթը

Ոստիկանները խոչընդոտում են «Ոչ թալանին» նախաձեռնության խաղաղ երթը, վերջիններս փակել են Ամիրյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարhը և պնդում են, որ ցույցը նախատեսված է եղել մինչև Ամիրյան փողոց և այդ պատճառով նրանք  փակել են դեպի կառավարության շենք տանող հատվածը: Մարդիկ բղավում են «ամոթ-ամոթ, ոչ թալանին»:



Իրավիճակը լարված է:



21:16 - Բանակցություններից հետո, վերջապես, ոստիկանները բացեցին ճանապարհը: