ԼՂՀ ԱԺ նախագահն էլ է ասել Զառային, որ իրենք համաձայն չեն ԼՂՀ չանաճման նախագծին

ԼՂՀ ԱԺ նախագահն էլ է ասել Զառային, որ իրենք համաձայն չեն ԼՂՀ չանաճման նախագծին

Ծաղկաձորում կազմակերպված «Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ապագան ծագած խնդիրների համատեքստում, վիզաների դյուրացման համաձայնագրերը՝ որպես ԵՄ-Հայաստան դրական քայլ» թեմայով երկօրյա գիտաժողովի ընթացքում ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանի կողմից անդրադարձ եղավ նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանն ու նաև այս կոնտեքստում ԼՂՀ ճանաչման գործընթացին։




Hraparak.am-ը հետաքրքրվեց Էդմոն Մարուքյանից՝ ինչ տեսակետ ունի սեպտեմբերի 26-ին Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված ԼՂՀ ճանաչման և ԵՏՄ-ի անդամակցության դեպքում ոորշակի պետական անվտանգությունն ապահովող կետեր առաջարկող որոշման նախագծի վերաբերյալ։ Նշենք, որ հարցը քնարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որի անդամ է նաև Է․ Մարուքյանը, ով, սակայն, նիստի բուն քննարկկմանը մասնակի է մասնակցել և տեսակետ չի արտահայտել՝ չմասնակցելով նաև քվեարկությանը։




Այս կապակցությամբ Մարուքյանն ասաց․ «Զարուհի Փոստանջյանը արդեն որերորդ անգամ ժամանակին էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կոնկրետ «Ժառանգություն» քաղաքական ուժը խորհրդարանում ներկայացնում է, նախաձեռնում է ԼՂՀ ճանաչման հետ կապված նախագիծ՝ մի անգամ օրենքի նախագիծ, մի անգամ որոշման նախագիծ, և երեկվա նախագիծը, ըստ էության, նույն բան էր՝ ճանաչել ԼՂՀ-ն, որին ուղղակի կցված էին ԵՏՄ-ի այդ համաձայնագրի հետ կապված խնդիրներ»։




Մարուքայնը բացատրեց նաև, թե որն է եղել իր դիրքորոշումն այս հարցում և ինչու չի ցանկացել մասնակցել քվեարկությանը․ «Իմ դիրքորոշումը եղել է հետևյալը՝ չմասնակցել քվեարկությանը՝ ո՛չ դեմ քվեարկե, ո՛չ կողմ քվեարկել, որովհետև նախ իրենք՝ որպես քաղաքական ուժ չպետք է ներկայացնեն նման նախաձեռնություններ՝ հաշվի առնելով բոլոր այն մակարդակները, որոնք առկա են»։




Ըստ պատգամավորի՝ այսօր մենք այն մակարդակում չենք, մեր խնդիրն այն դիրքում չի գտնվում, որ խորհրդարանին ներկայացննեք ԼՂՀ ճանաչման հարցը։
«Ասեմ ավելին, որ մոտավորապես տաս օր առաջ մենք պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմով գտնվում էինք Արցախում, և այնտեղ ԼՂՀ ԱԺ նախագահի շուրթերով ասվեց մեզ, Զառան էլ մեզ հետ էր, որ «տիկի՛ն Փոստանջյան, մենք գիտենք, որ նման նախաձեռնություն կա, բայց մենք չենք ողջունում, մենք համաձայն չենք»։ Էս մարդիկ համաձայն չեն, չեն ուզում, և այս հացրում ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը պետք է այնպայման լսել»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ բացատրելով, որ իր դիրքորոշումը ձևավորվել է հենց այս հանգամանքից ելնելով և ավելացրեց, որ հիմա դրա ժամանակը չէ, մենք հիմա միջազգային ճանաչման գործընթացի մեջ ենք, Հայաստանի ճանաչումը խնդիր չի լուծելու այս առումով, ուստի պետք չէ այն բերել խորհրդարան և դարձնել շահարկման առարկա։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ