Նարեկ Վարազդատյանը վերադարձրեց Արմեն Աշոտյանից ստացած արտոնագիրը

Նարեկ Վարազդատյանը վերադարձրեց Արմեն Աշոտյանից ստացած արտոնագիրը

«Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանն այսօր ԿԳ նախարարություն վերադարձրեց նախարար Արմեն Աշոտյանից դեռևս 2011թ ին ստացած արտոնագիրը: Իհարկե, ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իր տեսակետը և կարող է ընտրել օրենքով չարգելված եղանակներով իր բողոքը հայտնելու ցանկացած ձև, այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ պարոն Վարազդատյանին դեռևս 2011թ․-ին շնորհված արտոնագիրն ուժի մեջ է երեք տարի և այն հետ հանձնել ընդամենը վավերականության ուժը կորցնելուց 2 ամիս առաջ ինձ համար անհասկանալի է: Ինչ վերաբերում է վերջինիս կողմից նախարարի և նախարարության հասցեին հնչեցված որոշ հայտարարություններին և տրված գնահատականներին, ապա զերծ կմնամ մեկնաբանություններից՝ դրանց անհիմն և անհեթեթ լինելու պատճառով:
Հաջողություն եմ մաղթում Նարեկ Նավասարդյանին՝ իր հետագա գործունեության մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը։