Ազնավուրը թուրքական կայքի հարցազրույց չի տվել

Ազնավուրը թուրքական կայքի հարցազրույց չի տվել

«Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»,-այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը։



Նշենք, որ թուրքական Posta պարբերականը հարցազրույց էր տպագրել՝ շեշտելով, թե այն արվել է ֆրանսահայ շանսոնյե  Շառլ Ազնավուրի հետ։



Հարցազրույցի մեջ, իբրև,  Շառլ Ազնավուրը բավականին հակասական հայտարարություն էր արել, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հայ հասարակության մեջ։