Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը

Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը

81 տարեկան հասակում մահացել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:



Իր կյանքի ընթացքում Վլադիմիր Մովսիսյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ թե Խորհրդային միության ժամանակաշրջանում, թե Հայաստանի Հանրապետությունում:



Վլադիմիր Մովսիսյանը 1958թ-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, իսկ 1969թ-ին՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը:



1959-1967թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։



1978-1984թթ. - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:



1984-1990թթ. - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ:



1986-1988թթ. - ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ:



1988- 1990թթ. - Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ:



1990թ. հունվարից - արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ:



1991թ. դեկտեմբերից - 1996թ. - ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ:



1996թ. - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:



1996-1999թթ. - ՀՀ Գյուղատնտեսության նախարար:



1999-2004թթ. - ՀՀ վարչապետի խորհրդական:



2004 թվականից - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:



2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի անդամ:



2012 թվականից - ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ: