Չինական կայքերն այսուհետ կհեռացնեն օգտատերերի «վատ» մեկնաբանությունները

Չինական կայքերն այսուհետ կհեռացնեն օգտատերերի «վատ» մեկնաբանությունները

Չինական 29 խոշորագույն կայքերի նեկայացուցիչներ Չինաստանի Կիբերտարածության ադմինիստրացիայի կողմից կազմակերպված հանդիպմանը փաստաթուղթ են ստորագրել, որի համաձայն՝ ինտերնետ-կայքերը խոստացել են, որ իրենց օգտատերերը կհետևեն և կհարգեն Չինաստանի «օրենքները, ազգային շահերն ու քաղաքացիներին»: Այսպիսով, կայքերը կջնջեն այն մեկնաբանությունները, որոնք դեմ են ազգային շահերին, խախտում են ազգային միաբանությունը, պետական գաղտնիքներ են հրապարակում, գրում է չինական Xinhua պարբերականը:



Դրանից բացի, այդ հանդիպմանը հայտարարվել է «համացանցը վտանգավոր տեսանյութերից մաքրելու» արշավի սկզբի մասին: Այդպիսին են համարվում տարածված տեսահոսթինգներում, բլոգներում, բջջային հավելումների խանութներում և online պահուստներում տեղադրված այն տեսանյութերը, որոնք ահաբեկչական գործողությունների կոչեր են ներառում, «կեղծ լուրեր» են տարածում:



Թե ինչպես պետական նոր արշավը կազդի չինական խոշորագույն տեսակայքերի աշխատանքի և վարկանիշի վրա, առայժմ հայտնի չէ: